Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Transport
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

      Խողովակները և կցամասերը տեղափոխում են ցանկացած տեսակի տրանսպորտով` բեռների  փոխադրման և բեռնավորման ու  ամրացման  տեխնիկական  պայմանների կանոնների համաձայն, որը կիրառվում է տվյալ փոխադրամիջոցի համար: Փողադրումը պետք է կատարել փոխադրամիջոցի տարողությունը առավելագույն չափով օգտագործելով:
      
     
Խողովակները և ֆիտինգները անհրաժեշտ է զերծ պահել հարվածներից և մեխանիկական  ծանրաբեռնվածությունից, իսկ նրանց մակերևույթը` վնասվածքներից: Խողովակների տեղափոխման ժամանակ պետք է դրանք տեղադրել տրանսպորտային միջոցների հարթ մակերևույթի վրա, հեռու պահել սուր մետաղական անկյուններից և թափքի կողերից:

      Խողովակները և ֆիտինգները անհրաժեշտ է պահել  չջեռուցվող փակ պահեստներում այնպիսի պայմաններում, որոնք բացառում են նրանց մեխանիկական վնասվածքների հավանականությունը, կամ ջեռուցվող պահեստներում ` ջեռուցման համակարգերից մեկ մետրից ոչ պակաս հեռավորության վրա: Նրանք պետք է պահպանվեն արևի ուղղակի ժառագայթների ազդեցությունից և մթնոլորտային տեղումներից -10°C-ից մինչև +40°C ջերմաստիճանում: Խողովակների պահման ժամանակ դրանք դասավորում են 3 մ-ից ոչ բարձր ուղիղ շարքերով: